Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, համապատասխան հաղորդումներն ուղարկվել են Քննչական կոմիտե

Բոլոր տեղամասերում ունենք ոստիկանության ծառայություններ: Ընդհանուր առմամբ տեղամասեր են գործուղվել 5239 ոստիկանության ծառայող:

Կազմվել են նաև օպերատիվ խմբեր, պարեկային խմբեր հանրապետության ամբողջ տարածքում հասարակական կարգը պահպանելու և ծառայություն իրականացնելու համար:

Այս մասին ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյանը:

Նա հիշեցրեց՝ ՆԳՆ-ում գործում է 8767 հեռախոսահամարով թեժ գիծ, որին մինչ այս պահը ստացվել է 44 ահազանգ, ապա ներկայացարեց ընտրական գործընթացի շրջանակում արձանագրված դեպքերը:

«Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, կազմվել են համապատասխան հաղորդումներ և ուղարկվել Քննչական կոմիտե:

Եվս 53 դեպք ստուգման փուլում է»,-ասել է նա:

You may also like...