Ռուսաստանը պետք է մեր ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվի. Միրզոյան
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հույս ունենք, որ ընտրություններից հետո մեր ռուս գործընկերների հետ առողջ, կառուցողական մթնոլորտում կարող են հարաբերությունները առողջացնել ու քննարկել եղած խնդիրները»,- հավելել է Միրզոյանը:
Նա նշել է, որ պետք է գտնել լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին։
«Ռուսաստանցի մեր գործընկերները պետք է մեր ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվեն ու ավելի կառուցողական մոտենան»,- եզրափակել է ԱԳ նախարարը։
