ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել են 3 անձի
Հունիսի 7-ին ՆԳՆ-ում ստացվել է ահազանգ, որ Գյումրիի մի ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում։ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերն անմիջապես մեկնել են նշված հասցե և ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տեղափոխել երեք անձի։
Հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ։
Հանգամանքները պարզվում են։
