50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը, իմ գնահատմամբ՝ 70%, եթե ոչ էլ ավելի. Գուրգեն Սիմոնյան
Երեք սցենարի մենք պատրաստ ենք, բայց ակնկալիքները բավականին դրական են, ես կարծում եմ՝ շատ մեծ հնարավորություն կա լուրջ հաջողություն արձանագրելու, որը կլինի նաև Հայաստանի և հայ ժողովրդի հաջողությունը։
Այս մասին քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստանի շնորհրապետական» կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը:
Նա ասել է, որ քվեարկել է հանուն կայուն ապագայի, հավասարակշռված խաղաղության, արժանապատիվ առօրյայի և կենցաղի, որին մեր հանրությունն արժանի է:
Հարցին՝ ինչպե՞ս է «Հայաստանի շնորհրապետական» կուսակցության վարչապետի թեկնածուն գնահատում խորհրդարան անցնելու իրենց շանսերը և արդյոք համագործակցություն այլ քաղաքական ուժերի հետ նախատեսո՞ւմ են, թե՞ ոչ, նա պատասխանել է.
«Շատ մեծ են իրականում շանսերը, 50%-ից ավելի, իմ գնահատմամբ՝ 70%, եթե ոչ էլ ավելի:
Համագործակցության առումով մենք արդեն հայտարարել ենք, որ նախկին երեք նախագահների, ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի, նրանց սպասարկող արբանյակ քաղաքական գործիչների և ուժերի հետ համագործակցությունը կոալիցիայի առումով բացառվում է, բայց ենթադրենք, եթե կբերվի օրինագիծ, որը մեր ծրագրին համահունչ է, ապա ինչո՞ւ ոչ, կարելի է քվեարկել այդ օրինագծին կողմ, բայց կոալիցիա կազմելը բացառվում է»,-նշել է նա:
