Ավստրիան ՀՀ-ի կողքին է խաղաղության, տարածաշրջանային կայունության, ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների ճանապարհին
Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով:
«Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարական ուղուն, ինչպես նաև երկրի դիմակայունության, ինքնիշխանության և բարօրության ամրապնդմանը։
Ավստրիան Հայաստանի կողքին է խաղաղության, տարածաշրջանային կայունության և Եվրոպական Միության հետ առավել սերտ հարաբերությունների ճանապարհին»,- ասվում է ուղերձում:
