Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից տեղեկացնում են, որ 15 թեկնածուից կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ  է ընտրվել Հայաստանից Մուշեղ Հովսեփյանը:

 Առաջին անգամ հայ փորձագետը կներգրավվի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) աշխատանքներում:

«Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների զարգացմանը»,- նշված է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության Իքսի էջում:

You may also like...