Կեղծ լուր են տարածում, իբր ՔՊ-ն 0 ձայն է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ֊ը մուտքագրել է 717, տեղադրում եմ արձանագրության սկանը. Բաբկեն Թունյան

Հերթական կեղծիքը հերքենք: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
«Առավոտից ոմանք մի կեղծ լուր են տարածում, իբր ՔՊ-ն 0 ձայն է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ֊ը մուտքագրել է 717:
Տեղադրում եմ արձանագրության սկանը:
Շարունակեք ստել, товарищи»,- գրել է նա:

 

You may also like...