Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ։
Այս մասին արտաքին գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում ենք Միացյալ Թագավորությանը Ազգային օրվա կապակցությամբ, որը նշում է Նորին Մեծություն Թագավորի պաշտոնական ծննդյան օրը։
Հայաստանն անհամբեր սպասում է համագործակցության հետագա ամրապնդմանը՝ հիմնվելով մեր ռազմավարական գործընկերության վրա»,-ասված է ուղերձում։
