Անհամբեր սպասում ենք Ձեր վարչակազմի հետ ավելի պատմական գործարքներ կնքելուն. Փաշինյանը՝ Թրամփին
Ծննդյան շնորհավորանքներ մեծ առաջնորդին և սիրելի ընկերոջը՝ Դոնալդ Թրամփին:
Ձեր ուժեղ առաջնորդությունը և համարձակ տեսլականը շարունակում են Ամերիկան կրկին մեծ դարձնել։
Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մենք բարձր ենք գնահատում օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության պատմական գագաթնաժողովում Ձեր ունեցած դերը։
Անհամբեր սպասում ենք Ձեր վարչակազմի հետ ավելի պատմական գործարքներ կնքելուն։
