ԱՄՆ-ի հետ համաձայնությունները կարևոր են պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու ճանապարհին. Փեզեշքիան

Իրանի նախագահը հաստատել է, որ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված գործարքը դեռ վերջնական չէ:

«Ձեռք բերված համաձայնությունները կարևոր են պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու ճանապարհին:

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է հնարավոր բոլոր սցենարներին: Իրանցի ժողովուրդը չի նվաստանալու:

Այս փոխըմբռնման հուշագիրը ամիսներ տևած երկխոսության և համառ ու հետևողական աշխատանքի արդյունք է:

Եթե բոլոր դրույթները պատշաճ կերպով իրականացվեն, ապա մենք կարող ենք հպարտանալ այդ փաստաթղթով»,- նշել է նա:

Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները պետք է հարգի Իրանի իրավունքները, և համապատասխան դրույթները ևս ներառված են համաձայնագրում:

You may also like...