Օրենսդրությունը բավականաչափ հստակ չի, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան

«Շատ կարևոր օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում ենք, քննարկումներ են ընթանում, որ հետագայում ամեն ինչ շատ ավելի հստակ լինի ընտրակաշառքի մասով»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Առնվազն ես հասկացել եմ, որ այս պահի դրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չի, ու ընտրակաշառատու սրիկաները կարողանում են դեռևս մանևրել»,-ասել է Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսում։

«Պետք է շատ հստակ լինի, որ եթե, օրինակ, սիստեմատիկ բացահայտումներ են լինում ընտրակաշառքի մասով, առնվազն այդ կուսակցությունն այլևս չկարողանա ընտրություններին մասնակցել»,-ասաց նա։

You may also like...