Թրամփը հայտնել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ լավ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Գուցե կարողանանք ինչ-որ բան անել։ Կարծում եմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները բաց են դրա համար:
Ռուսաստանը պետք է գործարք կնքի»,- Ֆրանսիայում G7-ի շրջանակում հայտարարել է ԱՄՆ նախագահը, հավելել, որ հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի նախագահի հետ:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իրանի հարցը լուծելուց հետո անցնելու են ուկրաինական ճգնաժամին։
Լրատվամիջոցների տվյալով՝ Թրամփը Ֆրանսիայում հանդիպում է անցկացրել Վոլոդիմիր Զելեսնսկու և Էմանուել Մակրոնի հետ:
