Նոր կարգավորումներ են առաջարկվում մշակութային օրենսդրությունը կանոնակարգող օրենքում

Նախորդ շրջանում մեծածավալ փոփոխություններ են կատարվել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում, և այս ընթացքում կրկին լավարկումների անհրաժեշտություն է առաջացել:

Ըստ այդմ՝ գործադիրը լրացումներ և փոփոխություններ է առաջարկում վերոնշյալ օրենքում:

Նոր կարգավորումներն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կարգավորվում են ատեստավորման հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով մշակութային ոլորտի առանձնահատկությունները և ատեստավորման արդյունքում վարձատրության բարձրացման մեխանիզմների գործարկման հնարավորությունը:

Փոփոխություններ են առաջարկվում նաև հասկացությունների մակարդակում, ինչը թույլ է տալիս «մշակութային կազմակերպություն» և «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունները կարգավորել:

Կարգավորվում են ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

Նախարարի խոսքով օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա ավելի թափանցիկ և հաշվետու դաշտում իրականացնել հետագա գործունեությունը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

You may also like...