Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Արմավիր քաղաքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի ժամանակ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասված է որոշման նախագծում:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել էր պաշտոնից:

You may also like...