Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

«Կա՛մ նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կա՛մ հակահեղափոխությունը հաղթում է, սա է մեր ընտրությունը»:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեխաների ակտիվությունը առաջ է բերել նոր հեղափոխության օրակարգ, հեղափոխություն, որտեղ թավիշը պետք է բացառվի, որովհետև մենք դժվարություն ենք ունեցել բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա:

Դժվարություն ենք ունեցել, որովհետև ամբողջ նախորդող շրջանում սահմանադրական կարգը կառուցվել է այդ օլիգարխիան պաշտպանելու համար: Մենք պետք է գնանք այդ համակարգը ջարդելու ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա»,- նշել է Փաշինյանը:

You may also like...