Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան
Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ լինեն:
Այդ մասին հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարած այցից հետո Türkıye թերթի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման ուղղությամբ:
Մեր նախագահ Թայիփ Էրդողանի հրահանգով ձեռնարկվել են բազմաթիվ կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտրի և օդային հաղորդակցության հաստատումը: Նոր ժամանակահատվածում անելիքները նույնպես պարզ են:
Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ անհրաժեշտ պայմանները ստեղծվեն», — նշել է Ֆիդանը:
