Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Նիկոլաուս Մարշիկն արձանագրել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության բարձր մակարդակը

Հունիսի 18-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարշիկի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ավստրիայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Ընդգծվել է «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման կարևորությունը տարածաշրջանի լոգիստիկ ներուժի լիարժեք կիրարկման համար:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին և դրան նախորդող Առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:

You may also like...