Արմեն Գրիգորյանը Գերմանիայի կանցլերի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը

Դավոսում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ-ից, կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:
Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է վերջին զարգացումները:

You may also like...