Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 2026 թվականի և՛ գարունը, և՛ հունիսը կլիմայական առումով բացառիկ ամիսներ են եղել, որովհետև 5 ամիս շարունակ՝ հունվարից մինչև մայիս, հանրապետության տարածքում տեղումների քանակը եղել է նորմայից ավելի:

Անդրադառնալով հուլիս ամսվա կանխատեսումներին՝ Սուրենյանը շեշտել է, որ ունենալու ենք ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս:

«Հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի»,- նշել է նա։

You may also like...