Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50 տոկոսը կանայք են. ԱԳՆ

Կին դիվանագետների միջազգային օրվա առթիվ ևս մեկ անգամ ընդգծում ենք կանանց աճող դերը դիվանագիտական ծառայությունում և առավել ակտիվ ներգրավվածությունն ի նպաստ ավելի ամուր երկխոսության, խաղաղության և անվտանգության։
Այդ մասին ասված է ԱԳՆ Ֆեյսբուքի էջում:
«Գլոբալ բարդ մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում կին դիվանագետները շարունակում են առանցքային դեր ունենալ բազմակողմ լուծումների առաջմղման և միջազգային գործընկերությունների ամրապնդման գործում։
Ուրախությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50% կանայք են»,- նշված է գրառման մեջ։

You may also like...