Էբոլայի տարածման տեմպը գերազանցում է դրա դեմ պայքարի միջոցառումների ներդրման տեմպին․ ԱՀԿ
Էբոլա համաճարակի տարածման արագությունը գերազանցում է դրա դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությանը, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Համաճարակը շարունակում է աճել։ Էբոլայի տարածման տեմպը գերազանցում է դրա դեմ պայքարի միջոցառումների ներդրման տեմպին», — ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։
ԱՀԿ-ի տվյալներով՝ մինչ օրս հաստատվել է վարակի 1094 դեպք, իսկ 277 մարդ մահացել է։
