Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ»,-հայտնում են կոմիտեից:
