Հասմիկ Վիրաբյանի ձերբակալության կապակցությամբ Գյումրու համյանքապետարանի տարածել է պարզաբանում
Հասմիկ Վիրաբյանի ձերբակալության կապակցությամբ Գյումրու համյանքապետարանը տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասվում է․«Պարզաբանում Ի պատասխան այսօր մամուլում տարածված տեղեկատվության, թե ձերբակալվել է Գյումրու համայնքապետի մամուլի խոսնակը՝ հայտնում ենք․
Խոսքը համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանի մասին է։
Նրա պաշտոնեական գործունեությունը շուրջ մեկ տարի է, ինչ կասեցված է (մեկ այլ քրեական վարույթի շրջանակում)։
Այդ ժամանակվանից ի վեր նա որևէ առնչություն չունի Գյումրու համայնքապետարանի աշխատանքների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
