Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ
Հունվարի 23-ին, ժամը 11։08-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքսավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Դ․ Հ․, ծնված 1991 թ․) և VAZ (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 2001 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն․ վերջինս ճանապարհին մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
