Երևանի Պետրոս Ադամյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա
Հունվարի 24-ին, ժամը 15։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պետրոս Ադամյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է օգնություն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները ծառը հեռացրել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վրայից։
