Հայկ Կոնջորյանը կարևորել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը Հայաստանին բոլոր ոլորտներում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի  արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի անշեղ իրագործումը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Հայկ Կոնջորյանը մեծապես կարևորել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը Հայաստանին բոլոր ոլորտներում:

You may also like...