Հուսով եմ՝ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները. Ավինյանը՝ Նոր Արեշի պայթյունի մասին
Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում։«Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:
Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։
Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»,- ասված է գրառման մեջ:
