Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով լինելու է Նիդերլանդներում

Փետրվարի 6-9-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Նիդերլանդներում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և միջոցառումներ, այդ թվում՝ Նիդերլանդների գործադիր ու օրենսդիր մարմինների և Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների հետ:

You may also like...