Ըստ exit poll-ի արդյունքների՝ Ադրբեջանի նախագահի ընտրությանը ձայների 92,4 տոկոսով հաղթում է Իլհամ Ալիևը
Ադրբեջանում այսօր անցկացվել են արտահերթ նախագահական ընտրություններ: Սոցիալական հետազոտությունների կենտրոնի exit poll-ի տվյալների համաձայն՝ հաղթում է Իլհամ Ալիևը՝ ձայների 92,4%-ով։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն հասցրել է շնորհավորել Ալիևին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
