Վաղաժամկետ դադարեցվեցին Երևանի ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Նարինե Հայրապետյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները. Արմեն Գալջյան

Մենք զգուշացրել էինք, որ մեզ հետ շանտաժի լեզվով խոսել պետք չէ և բոյկոտը որպես քաղաքական շանտաժի մեթոդ չի աշխատելու: Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի Ֆեյսբուքի էջում:
«Ավագանու որոշմամբ վաղաժամկետ դադարեցվեցին ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Նարինե Հայրապետյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները:
Հուսով եմ, որ ավագանու ընդդիմադիր խմբակցությունները այսուհետ կդադարեցնեն բոյկոտային գործելաոճը և կվերադառնան բնականոն աշխատանքի»:

You may also like...