Էկոնոմիկայի նախարարը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են հայ-ֆիննական գործակցության հեռանկարները
Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։Քննարկվել են հայ-ֆիննական գործակցության հեռանկարները, մասնավորապես՝ կառուցապատման, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում։
Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ընկերությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված աջակցության գործիքակազմը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը և տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման ծրագիրը։
Ներդրումների իրականացման համար առավել հեռանկարային ոլորտների թվում ֆիննական կողմը մատնանշել է հանքարդյունաբերության, կառուցապատման, անտառատնկման և վերականգնվող էներգետիկայի բնագավառները։
