Ադրբեջանին առաջարկում ենք Պրահայի պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու: Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը»,- նշել է նա:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարությունից արձագանքել էին Հայաստանի՝ անկլավ չհանդիսացող 31 գյուղերի տարածքներ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Դա որակվել էր որպես «քաղաքական շահարկում»:

 

 

 

You may also like...