Հուշագիրը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Միացյալ Նահանգների իրավապահների միջև համագործակցությանը. ԱՄՆ դեսպան
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ներկա է եղել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ քննչական կոմիտեի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Այս հուշագիրը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Միացյալ Նահանգների իրավապահների միջև համագործակցությանը՝ նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդման հարցում ՀՀ Կառավարության ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
