30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները

Համայնքային մանկապարտեզներում մինչև 30%-ով կբարձրանա աշխատակիցների աշխատավարձը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ համայնքին մատակարարված 30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները: Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքում մայրաքաղաքում ավտոբուսների համար կառանձնացվեն հատուկ գծեր:
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս:
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան:
Ավարտական փուլում է ս.բ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի հիմնանորոգումը:
Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար մայրաքաղաքում կգործեն նոր չափորոշիչներ. փոփոխություններ են կատարվել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերում:
Քաղաքի ձևավորմանն առնչվող ճարտարապետական և գեղարվեստական լուծումների ու բարեկարգման գործում միասնական մոտեցում կցուցաբերվի. վարչական շրջաններում սկսված է ստանդարտացման գործընթաց:

You may also like...