Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում: Այդ մասին տեղեկանում ենք Մարուքյանի Ֆեյսբուքի էջից։
«Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:
Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա:

You may also like...