Նիկոլաոս Դենդիասի հետ հանդիպմանը քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր. Սուրեն Պապիկյան

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ:

«Քիչ առաջ տեղի ունեցած հանդիպմանը քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր»- ասել է Սուրեն Պապիկյանը։

«Քննարկումների ընթացքում անդրադարձել ենք նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին։ Այս համատեքստում արժե նշել, որ երկու երկրներն ունեն միևույն մոտեցումները և ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ»,- նշել է նա։

Այնուհետև Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

You may also like...