Սուրեն Պապիկյանը և Իրանի զինված ուժերի շտաբի պետը քննարկել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: Այդ մասինհայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

You may also like...