Դեսպան Մակունցը կոնգրեսական Մոուլթոնին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մանրամասները
Մարտի 12-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Սեթ Մոուլթոնի հետ (դեմոկրատ, Մասաչուսեթս)։
Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, քննարկվել են ՀՀ առջև ծառացած անվտանգային խնդիրները և մարտահրավերների հաղթահարման ուղիները։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մանրամասները և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերը։ Դեսպանը խոսել է նաև Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին։
