Համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով․ Երևանի քաղաքապետարան

Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով: Շարժակազմի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է:
Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը: Այս պահին շտկվում են թերությունները:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն այս տարի կունենա 20 հեկտարանոց տնկարան: Նախագծով այստեղ կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր. արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր պոմպերը, շուրջ 100 կմ-ոց կաթիլային համակարգ:
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Վարդանանց, Հանրապետության, Խորենացու և Թումանյան փողոցներում:

You may also like...