Ընտրողների 87,28 տոկոսը քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահի ընտրության ձայների հաշվարկը։ Քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքում ընտրողների 87,28 տոկոսը քվեարկել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին, 4,31%-ը՝ Նիկոլայ Խարիտոնովի, 3,85%-ը՝ Վլադիսլավ Դավանկովի, ձայների 3,20%-ը ստացել է Լեոնիդ Սլուցկին:

