Եղիազար Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Գործադիրի որոշմամբ Եղիազար Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
Հարցը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նշել. «Պարոն Վարդանյանն այս տարիների ընթացքում ներգրավված է եղել մի շարք կարևոր ռազմավարական նախագծերում, իրեն դրսևորել է որպես բանիմաց և վստահելի գործընկեր: Կարծում եմ, որ նրա նշանակումն այս պաշտոնում լրացուցիչ հնարավորություն կստեղծի քաղաքաշինության ոլորտում կառավարության կողմից վարված քաղաքականությունում»:
Եղիազար Վարդանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ցանկանում եմ նաև համոզմունք հայտնել, որ համագործակցելով ՀՀ կառավարության, Ազգային ժողովի գործընկերների, ոլորտի ճարտարապետների, շինարարների, կառուցապատողների հետ՝ կկարողանանք որոշ ժամանակ հետո արձանագրել հարազատ մասնագիտական ոլորտում առաջընթաց: Կիրականացնենք այն ծրագրերը, որոնք նախանշված են կառավարության ծրագրում»:
