Անհայտ անձինք կրակ են բացել Մերձմոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլում». նախնական տվյալներով կա 40 զոհ
Անհայտ անձինք ներխուժել են Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլլ» որտեղ տեղի էր ունենում «Պիկնիկ» խմբի համերգը։ Նրանք կրակել են այցելուների վրա, այնուհետև պայթյուն է տեղի ունեցել, ինչից հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն, Նախնական տվյալներով՝ զոհվել է 40, վիրավորվել՝ առնվազն 100 մարդ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը որոշել է չեղարկել այս հանգստյան օրերին քաղաքում բոլոր մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումները։
Իրավապահ մարմինները շարունակում են աշխատել «Կրոկուս Սիթի Հոլլի» մոտ։
Հրդեհը դեռ չի տեղայնացվել, հրդեհի մակերեսը 12 900 քմ է։ Շարունակվում է շենքում մնացած մարդկանց տարհանումը։ Մոսկվայի մարզի Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ է տվել հարևան բնակավայրերի բնակիչներին թունավորման վտանգի պատճառով փողոց դուրս չգալ։
