«Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի. ՌԴ ՔԿ
«Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի, հայտնում է ՌԴ ՔԿ-ն։
Հիշեցնենք, որ երեկ անհայտ անձինք ներխուժել էին Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլլ» որտեղ տեղի էր ունենում «Պիկնիկ» խմբի համերգը։ Նրանք կրակել էին այցելուների վրա, այնուհետև պայթյուն էր տեղի ունեցել, ինչից հրդեհ էր բռնկվել։
