Մարտի 25-26-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով լինելու է Արգենտինայում

Շարունակվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լատինական Ամերիկա։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, մարտի 25-26-ին նախարար Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ։ Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։

You may also like...