Տիգրան Խաչատրյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետին

Մարտի 25-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

You may also like...