ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
Ապրիլի 1-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը աշխատանքային հանդիպում են անցկացրել Observer Research Foundation (ORF) հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Observer Research Foundation-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:
