Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի
Ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։
«Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ», նշված է գրառման մեջ:
