Լսողության բնածին կորստի հայտնաբերումը` Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում
Լսողության վաղ հայտնաբերման համար նորածնային սքրինինգից մինչև վիրահատություն վերանայվում են գործող չափորոշիչները:
Նորածինների լսողության սքրինինգային ծրագրով խնդրի վաղ հայտնաբերումը և անհրաժեշտ միջոցառումների կիրառումը նվազեցնում են լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա:
Վաղ հասակում խնդիրը հայտնաբերելու, լսողական սարք տրամադրելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում` սոցիալական ադապտացիան:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ոլորտի մասնագետների հետ քննարկել է Լսողության նորածնային սքրինինգի և լսողության ախտաբանություն ունեցող երեխաների արդյունավետ վերականգնման կազմակերպման և իրականացման չափորոշչի նախագիծը, որը համահունչ է զարգացած երկրներում գործող ծրագրերին:
