Արմեն Գրիգորյանը Հենրիկ Լենդերհոլմի հետ քննարկել է Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման օրակարգը

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի Ազգային անվտանգության խորհրդական Հենրիկ Լենդերհոլմի հետ:

Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, կողմերը քննարկել են Հայաստան-Շվեդիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը՝ շեշտելով անվտանգային գործոնը: ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ տնտեսության և անվտանգային ոլորտի բազմազանեցման մասին՝ դիտարկելով Շվեդիան որպես կարևոր գործընկեր:

You may also like...