Իրանը անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ
Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում են ԶԼՄ-ները:
Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը բարձր պատրաստվածության են բերվել։
Իրանը օդային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա, հայտարարել է Սպիտակ տունը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին՝ Իրանի սպառնալիքների լույսի ներքո։ Բայդենին պարբերաբար զեկուցում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, և նրա վարչակազմը կապի մեջ է իսրայելցի գործընկերների հետ։
Իրանը հաստատել է անօդաչու թռչող սարքերի արձակումը և հայտարարել Իսրայելի վրա հրթիռային հարձակման մասին, գրում է իրանական Fars գործակալությունը։
